Episodes

Monday Dec 09, 2024
Monday Dec 09, 2024
Թանկ դեղորայք, միևնույն ժամանակ դեղերի դեֆիցիտ, էլեկտրոնային դեղատոմսեր և աստղաբաշխական տուգանքներ. ի վերջո ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում, զրուցել եմ «Անկախ Դեղատների Ասոցիացիայի» նախագահ Արթուր Խաչատրյանի հետ:

Saturday Nov 30, 2024
Saturday Nov 30, 2024
Ակադեմիական քաղաքի հայեցակարգ, հանրային քննարկմանը ներկայացված բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, և իհարկե բուհերի միավորման գործընթաց, այս և այլ շատ թեմաների մասին զրուցել եմ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ:

Sunday Nov 24, 2024
Sunday Nov 24, 2024
«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը։ Անձնակազմը պահանջում է միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծում։ Թատրոնի ճակատագրի մասին զրուցել եմ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի և «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանի հետ։

Tuesday Nov 19, 2024
Tuesday Nov 19, 2024
Հունվարի 1-ից Երևանի ավագանու որոշմամբ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, միաժամանակ ներդրվելու են տարբեր տեսակի տոմսեր: Ո՞ւմ համար, և ո՞րքան է թանկանալու հանրային տրանսպորտը կխոսենք Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:

Sunday Jun 16, 2024
Sunday Jun 16, 2024
Իրենց համոզմունքների համար պայքարի ուժ գտնող մարդկանց Հայաստանի ներսում ոստիկանությունն այս օրերին անօրինակ բռնության է ենթարկում: Սա՞ է «ժողովրդավարական» Հայաստանի պատկերը՝ ոստիկանական համակարգի բարեփոխման արդյունքը, պարզ չէ: Պարզ է միայն, որ Ոստիկանական համակարգում «անկասելի» բարեփոխումների մի շղթա էլ է միս ու արյուն ստանում՝ խոսքը Ոստիկանության գվարդիայի մասին է: Ի դեպ, համաձայն նոր օրենքի ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ վերջիններիս պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը: Այս դեպքում ու՞մ կամ ի՞նչը ումից են պաշտպանելու ՀՀ ներքին զորքերը...
Այս և շատ այլ իրավական խնդիրների շուրջ սոցիալական արդարության փոդքաստում զրուցել ենք իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

Monday Jun 10, 2024
Monday Jun 10, 2024
Պատերազմներ, անմարդկային զրկանքներ. Արցախից բռնի տեղահանում, տուն-տեղ-հայրենիք-հարազատների-ընկերների կորուստ և պիտի շարունակես ապրել, չկոտրվես, թևաթափ չլինես, Արցախի բարն ու բառը տարածես, մարդկանց բարբառի գեղեցկությունը ներկայացնես և այլն, և այլն...
Այս ամենը արցախցի երկու ընկերների մասին է:
Սոցիալական արդարություն փոդքաստում Մարիամն ու Տաթևն են։

Saturday Jun 01, 2024
Saturday Jun 01, 2024
Հունիսի 1-ի խորհրդի, օրենսդրական դաշտում առկա իրավական խնդիրների և առհասարակ, թե որքանով են մեր երկրում երեխաների իրավունքները պաշտպանված զրուցել եմ «Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Ռուբինա Պետրոսյանի հետ։

Monday May 20, 2024
Monday May 20, 2024
Չնայած այն հանգամանքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Կանաչ ժամը, Քարին Տակ-ը, հնագույն հայկական գերեզմանատունը, հողին է հավասարեցրել Բերձորի եկեղեցին և այլն։Արցախի հայկական հազարամյա մշակութային ժառանգության պահպանման կենսական անհրաժեշտության մասին զրուցել ենք մշակութաբան Արմինե Տիգրանյանի հետ:

Wednesday May 15, 2024
Wednesday May 15, 2024
Այս փոդքաստում զրուցելու ենք Գարիկ Ղուկասյանի հետ՝ մարդ, հայ, քաղաքացի, ով չի կարող անտարբեր լինել հայրենիքի հանդեպ տեղի ունեցող անարդարությանը, և իր բաժին պայքարը, իր կամքն ու խոսքն արտահայտելու իրավունքը նրան Վանաձորից Կիրանց է տարել։

Monday May 06, 2024
Monday May 06, 2024
Լրագրողի աշխատանքին խոչընդոտելը, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելը քրեորեն պատժելի է, բայց արդյո՞ք օրենքը գործում է բոլորի համար հավասարապես, թե՞ այնուամենայնիվ բոլորի արյունը կարմիր է, բայց որոշների արյունը ավելի՛ կարմիր է: Տարբերակված մոտեցման, լրագրողների նկատմամբ երկակի ստանդարտների մասին զրուցել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ։

Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ
Սոցիալական արդարություն. Ապոլիտիկ փոդքաստ մարդկանց համար, մարդկանց մասին։ Սոցիալական խնդիրներն իրենց ողջ գունապնակով՝ մեր փոդքաստում: Հետևե՛ք YouTube-յան ալիքին: