Social Justice with Shaqe Isayan | Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ

Social justice: An apolitical podcast for the people, about the people. Social issues discussed in their full range in our podcasts with Shake Isayan.

Listen on:

  • Apple Podcasts
  • Podbean App
  • Spotify
  • Amazon Music
  • iHeartRadio
  • PlayerFM
  • Samsung
  • Podchaser
  • BoomPlay

Episodes

Sunday Jun 16, 2024

Իրենց համոզմունքների համար պայքարի ուժ գտնող մարդկանց Հայաստանի ներսում ոստիկանությունն այս օրերին անօրինակ բռնության է ենթարկում: Սա՞ է «ժողովրդավարական» Հայաստանի պատկերը՝ ոստիկանական համակարգի բարեփոխման արդյունքը, պարզ չէ: Պարզ է միայն, որ Ոստիկանական համակարգում «անկասելի» բարեփոխումների մի շղթա էլ է միս ու արյուն ստանում՝ խոսքը Ոստիկանության գվարդիայի մասին է: Ի դեպ, համաձայն նոր օրենքի ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ վերջիններիս պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը: Այս դեպքում ու՞մ կամ ի՞նչը ումից են պաշտպանելու ՀՀ ներքին զորքերը...
Այս և շատ այլ իրավական խնդիրների շուրջ սոցիալական արդարության փոդքաստում զրուցել ենք իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

Monday Jun 10, 2024

Պատերազմներ, անմարդկային զրկանքներ. Արցախից բռնի տեղահանում, տուն-տեղ-հայրենիք-հարազատների-ընկերների կորուստ և պիտի շարունակես  ապրել, չկոտրվես, թևաթափ չլինես, Արցախի բարն ու բառը տարածես, մարդկանց բարբառի գեղեցկությունը ներկայացնես և այլն, և այլն...
Այս ամենը արցախցի երկու ընկերների մասին է:
Սոցիալական արդարություն փոդքաստում Մարիամն ու Տաթևն են։

Saturday Jun 01, 2024

Հունիսի 1-ի խորհրդի, օրենսդրական դաշտում առկա իրավական խնդիրների և առհասարակ, թե որքանով են մեր երկրում երեխաների իրավունքները պաշտպանված զրուցել եմ «Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ  նախագահ Ռուբինա Պետրոսյանի հետ։

Monday May 20, 2024

Չնայած այն հանգամանքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Կանաչ ժամը, Քարին Տակ-ը, հնագույն հայկական գերեզմանատունը, հողին է հավասարեցրել Բերձորի եկեղեցին և այլն։Արցախի հայկական հազարամյա մշակութային ժառանգության պահպանման կենսական անհրաժեշտության մասին զրուցել ենք մշակութաբան Արմինե Տիգրանյանի հետ:

Wednesday May 15, 2024

Այս փոդքաստում զրուցելու ենք Գարիկ Ղուկասյանի հետ՝ մարդ, հայ, քաղաքացի, ով չի կարող անտարբեր լինել հայրենիքի հանդեպ տեղի ունեցող անարդարությանը, և իր բաժին պայքարը, իր կամքն ու խոսքն արտահայտելու իրավունքը նրան Վանաձորից Կիրանց է տարել։

Monday May 06, 2024

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելը, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելը քրեորեն պատժելի է, բայց արդյո՞ք օրենքը գործում է բոլորի համար հավասարապես, թե՞ այնուամենայնիվ բոլորի արյունը կարմիր է, բայց որոշների արյունը ավելի՛ կարմիր է: Տարբերակված մոտեցման, լրագրողների նկատմամբ երկակի ստանդարտների մասին զրուցել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ։

Monday Apr 29, 2024

Տեղեկատվական անվտանգություն՝ մեկ գրամ անգամ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ 21-րդ դարում պատերազմների առաջին կոմպոնենտը հենց տեղեկատվականն է: Ինչպե՞ս է քո հասարակությունը դիմադրում հիբրիդային պատերազմներին, մեծապես պայմանավորված է հանրության գիտելիքներով, իրազեկվածությամբ և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։ Ինչպե՞ս մեր օրերում տարբերել ճշգրիտ ինֆորմացիան կեղծից և չդառնալ տեղեկատվական մանիպուլյացիայի զոհ:
Այս ամենի մասին զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Monday Apr 22, 2024

Ի՞նչու է աղմկում Երևանը, ավելի կոնկրետ ի՞նչու են աղմկում գիշերային ժամերին հանրային սննդի օբյեկտները, եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նախատեսում է հստակ արգելք, ո՞վ պետք է վերահսկի, զրուցել ենք փաստաբան Անահիտ Բեգլարյանի հետ։

Monday Apr 15, 2024

Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիր. ո՞վքեր, ե՞րբ, ու՞մ և ինչու՞ պետք է ներկայացնեն: Ինչպիսի՞ խնդիրների առաջ են կանգնել այսօր մարդիկ՝կզրուցենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանի հետ։

Monday Apr 08, 2024

Մայրաքաղաքային թեման շարունակվում է և այսօր մեր գեղեցիկ քաղաքի ոչ գեղեցիկ խնդիրների շուրջ զրուցելու ենք Երևան քաղաքի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ:

Image

Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ

Սոցիալական արդարություն. Ապոլիտիկ փոդքաստ մարդկանց համար, մարդկանց մասին։ Սոցիալական խնդիրներն իրենց ողջ գունապնակով՝ մեր փոդքաստում: Հետևե՛ք YouTube-յան ալիքին:

Copyright 2024 All rights reserved.

Podcast Powered By Podbean

Version: 20240320