Episodes

Monday Apr 29, 2024
Monday Apr 29, 2024
Տեղեկատվական անվտանգություն՝ մեկ գրամ անգամ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ 21-րդ դարում պատերազմների առաջին կոմպոնենտը հենց տեղեկատվականն է: Ինչպե՞ս է քո հասարակությունը դիմադրում հիբրիդային պատերազմներին, մեծապես պայմանավորված է հանրության գիտելիքներով, իրազեկվածությամբ և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։ Ինչպե՞ս մեր օրերում տարբերել ճշգրիտ ինֆորմացիան կեղծից և չդառնալ տեղեկատվական մանիպուլյացիայի զոհ:
Այս ամենի մասին զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Monday Apr 22, 2024
Monday Apr 22, 2024
Ի՞նչու է աղմկում Երևանը, ավելի կոնկրետ ի՞նչու են աղմկում գիշերային ժամերին հանրային սննդի օբյեկտները, եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նախատեսում է հստակ արգելք, ո՞վ պետք է վերահսկի, զրուցել ենք փաստաբան Անահիտ Բեգլարյանի հետ։

Monday Apr 15, 2024
Monday Apr 15, 2024
Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիր. ո՞վքեր, ե՞րբ, ու՞մ և ինչու՞ պետք է ներկայացնեն: Ինչպիսի՞ խնդիրների առաջ են կանգնել այսօր մարդիկ՝կզրուցենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանի հետ։

Monday Apr 08, 2024
Monday Apr 08, 2024
Մայրաքաղաքային թեման շարունակվում է և այսօր մեր գեղեցիկ քաղաքի ոչ գեղեցիկ խնդիրների շուրջ զրուցելու ենք Երևան քաղաքի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ:

Saturday Apr 06, 2024
Saturday Apr 06, 2024
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի, «Գոյ» թատրոնի դերասաններ՝ Սամվել Թոփալյանի և Արսեն Ազիզյանի հետ զրուցել ենք թատրոնի շուրջ տեղի ունեցող գործընթացների, անժամկետ նստացույցի և հետագա անելիքների մասին։

Monday Apr 01, 2024
Monday Apr 01, 2024
Մարտի 30-ից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցրեցին МИР քարտերի սպասարկումը։ Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչպիսին կարող են լինել հետևանքները հայկական տնտեսության համար զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Monday Mar 25, 2024
Monday Mar 25, 2024
Երգահան Լիլիթ Բլեյանի հետ զրուցել ենք «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։

Friday Mar 15, 2024
Friday Mar 15, 2024
Սոցիալական արդարություն փոդքասթում զրուցել ենք «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի հետ: Թեման՝ էլեկտրոնային դեղատոմսեր, ինչու՞, ե՞րբ և ու՞մ համար էր այս որոշումը: Հեշտացրե՞ց, թե՞ բարդացրեց այն քաղաքացիների կյանքը:

Saturday Mar 09, 2024
Saturday Mar 09, 2024
Մարտի 8-ի օրվա խորհրդի,
կարմիր գծերի, «բեռնաթափված» կենտրոնի, վիզաների հերթերի, անձնագրերի, աշխատանքային իրավունքների և այլ բազմաթիվ սոցիալական խնդիրների մասին զրուցել ենք փաստաբան Ինեսսա Վարդանյանի հետ։

Friday Mar 01, 2024
Friday Mar 01, 2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ճանաչված Հռիփսիմե Խուրշուդյանի հետ խոսել ենք մեծ սպորտը լքելու, մեդալների հակառակ կողմի, ինչպես նաև իր հետագա անելիքների մասին։

Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ
Սոցիալական արդարություն. Ապոլիտիկ փոդքաստ մարդկանց համար, մարդկանց մասին։ Սոցիալական խնդիրներն իրենց ողջ գունապնակով՝ մեր փոդքաստում: Հետևե՛ք YouTube-յան ալիքին: